Архив за день: 05.01.2016

Ամանորի անսպասելի հյուրը

 

Այս Ամանորն անցավ շատ հետաքրքիր: Հիմա կհարցնեք ինչո՞ւ: Ժամը 12-ին մնացել էր 30 րոպեև հանկարծ դուռը թակեցին: Հարցրեցի՝ ով է , սակայն ոչ ոք չարձագանքեց: Երբ հայրիկը դուռըբացեց , այդ ժամանակ հայտնվեց երեխաների ամենասիրելի և անսպասելի անակնկալը ՝ Ձմեռ պապը:Նա եկավ իր թոռնուհու ՝ Ձյունանուշի հետ: Մենք շատ լավ անցկացրեցինք այդ կես ժամը, որը լի էր բարեմաղթանքներով, հետաքրքրիր խաղերով, երաժշտությամբ, հանելուկներով: Ամենավերջում, իհարկե,  մեր ամենասիրված և սպասված պահն էր՝ նվերները բաժանելու պահը: Մենք նախապես նամակ էինք գրել, և վստահ եմ ,որ նա կարդացել էր դրանք, քանի որբերել էր մեր ուզած նվերները: Ես շատ էի սպասել իմ նվերին և շատ հավանեցի այն, որովհետևդա հեռախոս էր: Ճիշտ է,  իմ ուզած հեռախոսը չէր, բայց ինչևէ, ես հավանեցի: Իսկ հետո ժամը1-ին, ըստ պահպանվող ավանդույթի, մենք կրկին նշեցինք Ամանորը, բայց Ռուսաստանի ժամով: Շատ լավ Նոր տարի անցկացրեցինք, և 2016 թվականի  առավոտյան առաջինը եսարթնացա: