Архив за день: 03.10.2016

Սիրում եմ , որովհետև իմն է …

Կյանքում շատ բան կարելի է սիրել, օրինակ ընտանիքիդ, շրջապատիդ, ընկերներիդ և այլն…. դա բնական է: Շատերը սիրում  են իրենց հայրենիքը,երկիրը:Շատերը պարզապես ապրում են  իրենց հայրենիքում՝ մտածելով շատ մոտ ապագայում լքել այն: Վստահ եմ, որ չեմ լինի հեռացողների թվում: Սիրում եմ իմ հայրենիքը, քանի որ ծնվել և մեծացել եմ հենց այս հողի վրա և ես շատ հպարտ եմ , որ հայ եմ: Շատ եմ սիրում մայրիկիս  ու հայրիկիս հետ հենց այնպես զբոսնել մեր փողոցներով: Գեղեցիկ է քաղաքը հատկապես ուշ երեկոյան, երբ վառվում են քաղաքի բոլոր լույսերը ու դու վերևից նայում ես քաղաքիդ: Ամեն ինչ փոխվում է ՝ գնալով դեպի լավը: Ամեն երկրում էլ կա անհավասարություն, բայց մենք պիտի անենք ամեն ինչ , որ չլինի մուրացկանություն, օտարամոլություն:Ցանկանում եմ լինի հարգանք մեկը մյուսի  հանդեպ, արդարություն: Ուզում եմ, որ իրականանա իմ փոքրիկ երկրի մեծ երազանքը, որովհետև իմն է…yerevan