Архив за день: 21.03.2018

Տնային աշխատանք

Աշխարհագրություն

Գյումրին Հայաստանի Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով։ Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 կմ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Թատրոն

Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865 թ. մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ, բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը։ Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»-ը։ 1866թ. կազմակերպվել է թատերական մասնախումբ։ 1879 թ. առաջին անգամ խաղացվել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1888 թ. իր փոքրիկ խմբով տեղի թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պետրոս Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Ա. և Ս. Սաֆրազյանները, Արամ Վրույրը, Ջաբելը, Գ. Պետրոսյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և հայ թատրոնի բազմաթիվ ականավոր դերասաններ։

Նախասովետական տարիներին ներկայացումներ են տվել տեղական և ռուսական, վրացական, ուկրաինական, ադրբեջանական եկվոր թատերախմբերը։ Թատերական արվեստի զարգացմանը նպաստել են բժիշկ-ռեժիսոր Գ. Տեր-Հովհաննիսյանը, մանկավարժ-դերասաններ Մ. և Ա. Տեր-Սարգսյանները, Հ. Ղուկասյանը, դերասան-դերասանուհիներ Կ. Քյանդարյանը, Մ. Չարչօղլյանը, Ն. Կիրակոսյանը, Կ. Աբովյանը և ուրիշներ։ Շեքսպիրի դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը (Համլետ, 1901)։ 1917 — 1918 թթ. ներկայացումներ է տվել Հ. Զարիֆյանի խումբը։

. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

. Ընդգծի՛ր անորոշ երեք դերանուն
1. մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով
2. իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից
3. մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ-որ

. Ընդգծի՛ր ժխտական երեք դերանուն
1. մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոքոչինչ, մեկից
2. ոչնչով, ոմանց, ինչ-ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից