Архив за день: 14.11.2016

Ուշ աշուն

Ամեն տեղ ուրիշ է աշունը:Այն տարբերվում է մարզերի աշունից:Կան մարզեր , որտեղ ավելի շուտ են սկսում տերևները գունափոխվել: Տեսարաններ կան , որ նմանվում են Սարյանի նկարներին: Օրինակ՝ Արարատի մարզից դեպի Վայոց Ձոր գնալու ճանապարհին:Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը:Աշնան սկիզբը դեռ նման է ամռանը:Աշունը լինում է երկու տեսակի:Առաջին տեսակը իրենից ներկայացնում է տերևաթափ և մի քիչ ցուրտ եղանակ:Դպրոցից տուն գնալիս սիրում եմ քայլել տերևների միջով: Տերևները հագնում են  տարբեր գույների հագուստներ, կարծես պարահանդեսի պատրաստվեն:Հանկարծ սկսում է տերևաթափ, քամի , անձրև և տերևները սկսում են իրենց  պարահանդեսը:Երկրորդ տեսակը գալիս է ձմռան սկիզբ:Դա այն ժամանակն է,երբ արդեն սկսում է ձյուն գալ և դրա հետ մեկտեղ տերևաթափ է տեղի ունենում:Այդ ժամանակ աշնանը տալիս են ՝ ուշացած աշուն անունը: Այն շարունակվում է մինչ ուշ աշուն, փոքրիկ դադարներով, սակայն այն մեծ դադարը, որ լինում է ավարտից հետո, վկայում է աշնան ավարտի և ձմռան գալու մասին: Երբ եկան աշնանային արձակուրդները մայրենիից տրված էր մի առաջադրանք,որտեղ նշվում է՝ անել աշնանային նկարներ:Ցավոք սրտի ես չհասցրեցի,բայց ես որոշել եմ ամեն աշնանային արձակուրդներին իմ հոբբի ցուցակի մեջ  կմտնի նաև՝անել աշնանային նկարներ: