Архив за день: 16.11.2016

Բաբելոն

 

Բաբելոնը աշխարհի ամենահին պետություններից է։ Ստեղծվել է մ.թ.ա.1894-ին ։Գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ստորին հատվածում՝ ժամանակակից Իրաքի տարածքում։ Բաբելոն պետությունն իր անունը ստացել է գլխավոր քաղաք Բաբելոնի պատվին։ Հին Բաբելոնն ուներ քաղաքային դարպաս, որը կառուցված էր Իշտար աստվածուհու պատվին։ Իշտարը պատերազմի աստվածն էր։Նրան պաշտել են շումերները, աքքադացիները և խուրիները։Հայտնի է, որ Միջագետկի պետությունները երկուսուկես հազար տարվա պատմություն ունեն։Բաբելոնացիները զարգացած ժողովուրդ են եղել և նույնիսկ ունեին աշխարհի քարտեզը իրենց պատկերացմամբ։Մեզ բոլորիս հայտնի է Նոյը։Պարզվում է, որ  բաբելոնացիներն էլ են ունեցել իրենց առասպելը։ Առասպելում ասվում է որ աստված բարկանում է երկրի վրա,բայց նա գիտեր,որ կա Քսիսուտրոսի ընտանիքը Աստված նրան ասում է, որ կառուցի տապան և այլն։Համարյա նույն պատմությունը, ինչը գրված է Աստվածաշնչում։

Իմ կարծիքը Բաբելոնի աշտարակի մասին

Աստվածաշնչում նշվում է Բաբելոնի աշտարակի մասին։Այնտեղ ասվում է, որ մարդիկ փորձում են պատրաստել մի աշտարակ, որը կհասնի աստվածներին,բայց այդ ծրագիրը չի ավարտվում։Թե ինչու չի ավարտվում ես հետո կասեմ։Ես մտածում եմ, որ այդ աշտարակը կառուցել են հսկաները, որովհետև պատմության ժամանակ անդրադարձ կա նրանց։Ես այդ կարծիքը ունեմ նաև եգիպտական բուրգերի կառուցողների հարցում։ Աստվածաշնչում ասվում է, որ ծրագիրը արդյունք չի ունենում, որովհետև այդ ամենը սատված տեսնում է և փոխում է բոլորի լեզուները։Մարդիկ խոսելիս իրար չեն հասկացել և կռիվ է սկսում։Ինձ թվում է, որ եղել է ինչ-որ ջրհեղեղ և այդ ամենը վերջացել է։

Հղում(ներ)

1.https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B8%D5%B6

2.https://www.youtube.com/watch?v=PNhuAtDphS4